Services

Լողավազան

Օլիմպավանի լողավազանն ունի 25 մետր երկարություն և նախատեսված է ինչպես լողի ուսուցման, այնպես էլ մարզումների և ազատ լողի համար։

Լողավազանի խորությունը տատանվում է 4.5-ից մինչև 6.5 մետր։ Լողուղիները կազմակերպված են ըստ մարզման ինտենսիվության և պատրաստվածության մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հարմար և համակարգված մարզման ընթացք բոլոր այցելուների համար։

Լողավազանը համալրված է նաև 1-ից 10 մետր բարձրությամբ ջրացատկի աշտարակներով։

Պարապմունքներն անցկացվում են փորձառու մարզիչների ղեկավարությամբ՝ տարբեր տարիքային խմբերի համար։

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել +(374) 44 94 88 88 հեռախոսահամարին։