Մեր մասին

Մեր մասին

Օլիմպավանը՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ժամանակակից սպորտային համալիր է, հիմնադրված 2013 թվականին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։

Մոտ 7500 քմ տարածք զբաղեցնող մարզաբազան համապատասխանում է միջազգային չափանիշներին և ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ պրոֆեսիոնալ մարզիկների, թե՛ սիրողական մարզվողների համար։

Համալիրում ներկայացված են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային մարզումների լայն հնարավորություններ՝ ներառյալ մարզասրահ, լող, մարտարվեստ, բասկետբոլ, ըմբշամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, կարատե և պարարվեստ։ Գործում է նաև Lady Zone, որտեղ կազմակերպվում են կանանց համար նախատեսված մարզումներ և խմբակային դասեր։

Բացի մասնագիտացված մարզադահլիճներից, Օլիմպավանում առկա են բացօթյա մարզահրապարակներ, հանգստի գոտիներ, ինչպես նաև սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայություններ։

Օլիմպավանը միավորում է բարձրակարգ ենթակառուցվածքներն ու հարմարավետ միջավայրը՝ ապահովելով որակյալ մարզում և լիարժեք վերականգնում։

Մենք միշտ պատրաստ ենք ընդունել բոլոր նրանց, ովքեր ընտրում են ակտիվ և առողջ ապրելակերպը։